Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։
Ա Թեսաղոնիկեցիներին 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ՝ |
Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։
Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։
Առատ ջրերը չեն կարողանա սերը մարել, և գետերը չեն արգելի այն։ Եթե մարդ իր ամբողջ ունեցվածքը տա սեր ստանալու ակնկալիքով, արհամարհելով կարհամարհվի։
Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։
ու ասաց. “Կոռնելիո՛ս, քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ։
Հույսի Աստված թող ձեզ լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։
Իսկ այն, ինչ գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի համբերությամբ և Սուրբ Գրքի պարգևած մխիթարությամբ հույս ունենանք։
հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում,
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։
որ ինքն իրեն տվեց մեր մեղքերի համար, որպեսզի մեզ ազատի ներկա չար աշխարհից Աստծու և մեր Հոր կամքի համաձայն,
Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք ազատության համար, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունները կատարելու պատրվակ չլինի, այլ սիրով ծառայե՛ք միմյանց։
որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։
Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից մեզ մոտ եկավ և ձեր հավատի ու սիրո բարի լուրն ավետեց մեզ, և որ միշտ մեր բարի հիշատակն եք պահում ձեր մտքում և ցանկանում եք մեզ տեսնել, ինչպես որ մենք էլ ձեզ,
Ահա թե ինչու շարունակ աղոթում ենք ձեզ համար, որպեսզի Աստված ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչև որ զորությամբ ի կատար ածի ձեր բոլոր բարի ցանկություններն ու արդյունավորի ձեր հավատը,
Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,
Հավատո՛վ Աբրահամն իր փորձության մեջ Իսահակին որպես զոհ մատուցեց, և նա, ով խոստումն էր ընդունել, իր միամորիկ որդուն էր որպես զոհ մատուցում։
ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի որևէ մեկը նույնօրինակ անհնազանդության մեջ չընկնի։
այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։
Քանզի այս է Աստծու հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն,
տեսա քո գործերը, սերը, հավատը և քո ծառայությունը համբերությամբ, քանի որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան առաջինները։
Քանի որ պահեցիր համբերությամբ դիմանալու մասին իմ խոսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա՝ փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։