Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր նրանց և նրանց վրա թագավո՛ր կարգիր»։ Սամուելն Իսրայելի այրերին ասաց. «Թող ամեն ոք իր քաղաքը գնա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր նրանց ձայնը և նրանց վրա թագավո՛ր դիր»։ Եվ Սամուելն այդ ժամանակ Իսրայելի որդիներին ասաց. «Թող ամեն մարդ իր քաղաքը գնա»։ |
և Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ ասեն քեզ։ Նրանք ոչ թե քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագավորեմ իրենց վրա։
Բենիամինի որդիներից մի մարդ կար՝ Կիս անունով, մի հզոր մարդ, որ որդին էր Աբիելի, նա՝ որդին Արեգի, նա՝ որդին Բեքովրաթի, նա՝ որդին Ափիայի, նա՝ որդին մի հեմինացի մարդու։