21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր ասածները և դրանք հայտնեց Տիրոջը։
21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և ասաց Տիրոջ ականջին։
Եզեկիան հրովարտակները վերցրեց դեսպանների ձեռքից, ընթերցեց դրանք, ապա գնաց Տիրոջ տուն և դրանք բաց վիճակում ցույց տվեց Տիրոջը։
Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա իշխան և առաջնորդ կարգեց։ Հեփթայեն Տիրոջ առաջ Մասեփայում կրկնեց իր այս բոլոր խոսքերը։
Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր նրանց և նրանց վրա թագավո՛ր կարգիր»։ Սամուելն Իսրայելի այրերին ասաց. «Թող ամեն ոք իր քաղաքը գնա»։