Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բեթսամյուսի այրերն ասացին. «Ո՞վ կարող է այս սրբության՝ Տիրոջ՝ Աստծու առջև շրջել, և մեզանից ո՞ւմ մոտ կգնա Տիրոջ տապանակը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Բեթսամյուսի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստծու՝ Տիրոջ առաջ, և ո՞ւմ մոտ պիտի գնա մեր մոտից»։ |
Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։
Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, սրբվե՛ք և սո՛ւրբ եղեք, քանի որ սուրբ եմ ես՝ Տերը, ձեր Աստվածը։ Ձեր անձերը մի՛ պղծեք՝ երկրի վրա շարժվող զեռուններ ուտելով։
Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեց ձեզ եգիպտացիների երկրից, լինելու ձեր Աստվածը։ Դուք սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։
ո՞վ կհամբերի նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ կդիմանա նրա հայտնությանը, քանի որ նա կմտնի հնոցի բոցի պես և բաղնիքի օճառի նման։
Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ».
Եվ գերգեսացիների երկրի տարածքում գտնվող ողջ բնակչությունն աղաչում էր Հիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետև մեծ վախով տագնապում էին։ Եվ նա նավակ նստեց ու վերադարձավ։
Այս դեպքը տեսնելով՝ Ազովտոսի բնակիչներն ասացին. «Աստծու տապանակը թող չմնա մեզ մոտ, քանի որ Նրա ձեռքը բարձրացավ մեր և մեր աստծու՝ Դագովնի վրա»։