Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ հասավ, Հեղին նստած էր տաճարի դռան աթոռին ու ճանապարհին էր նայում, քանի որ նրա սիրտը տագնապի մեջ էր Աստծու տապանակի համար։ Քաղաք մտնելով՝ այդ մարդը հաղորդեց գույժը, ու քաղաքն աղաղակեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ երբ նա այնտեղ հասավ, Հեղին նստած էր ճանապարհին, աթոռի վրա և սպասում էր, որովհետև սիրտը դողում էր Աստծու տապանակի համար։ Երբ այդ մարդը եկավ և քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքն աղաղակեց։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:13
9 Խաչաձեւ Հղումներ  

քանզի սիրտս քեզ կանչեց, Հայացքս քո դեմքը փնտրեց, Տե՜ր։


Դու, որ նստում ես Արոերում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր և հարցրո՛ւ փախստականներին ու փրկվածներին, ասա՛. “Ի՞նչ տեղի ունեցավ”։


Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։


Երբ նրանք կերան, Աննան ելավ Սելով ու կանգնեց Տիրոջ առջև։ Հեղի քահանան նստել էր Տիրոջ տաճարի մուտքի մոտ դրված իր աթոռին։


Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»։ Մարդը շտապ եկավ, որ գույժը հաղորդի Հեղիին։


Եվ երբ նա հիշատակեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից հետ ընկավ դռան մոտ, նրա ողնաշարը ջարդվեց և մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր։ Նա Իսրայելի մեջ քսան տարի դատավորություն էր արել։