Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ13 Եվ երբ նա այնտեղ հասավ, Հեղին նստած էր ճանապարհին, աթոռի վրա և սպասում էր, որովհետև սիրտը դողում էր Աստծու տապանակի համար։ Երբ այդ մարդը եկավ և քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքն աղաղակեց։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ13 Երբ հասավ, Հեղին նստած էր տաճարի դռան աթոռին ու ճանապարհին էր նայում, քանի որ նրա սիրտը տագնապի մեջ էր Աստծու տապանակի համար։ Քաղաք մտնելով՝ այդ մարդը հաղորդեց գույժը, ու քաղաքն աղաղակեց։ Տես գլուխը |