Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Երբ նրանք կերան, Աննան ելավ Սելով ու կանգնեց Տիրոջ առջև։ Հեղի քահանան նստել էր Տիրոջ տաճարի մուտքի մոտ դրված իր աթոռին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ Աննան Սելովում ուտելուց և խմելուց հետո վեր կացավ (իսկ Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրա՝ Տիրոջ տաճարի սեմի մոտ).

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:9
9 Խաչաձեւ Հղումներ  

արքան Նաթան մարգարեին ասաց. «Ահավասիկ ես բնակվում եմ եղևնափայտից պատրաստված տան մեջ, բայց Աստծու տապանակը վրանի մեջ է դրված»։


Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։


Քեզ աղոթեցի, Տե՜ր, աղաչեցի իմ Աստծուն։


Կորստի ես մատնում ստախոսներին։ Արյունահեղ և նենգավոր մարդը, Տե՜ր, Պիղծ է քեզ համար,


նրա տերը նրան թող կանգնեցնի Աստծու ատյանի առաջ, այնուհետև բերի իր տան դռան սեմի մոտ, հերյունով ծակի նրա ականջը, և նա թող ծառայի իրեն ցմահ։


Նա վշտահար հոգով աղոթեց Տիրոջն ու դառնորեն լաց եղավ


Սամուելը ննջեց մինչև առավոտ. վաղ առավոտյան զարթնեց ու բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ տեսիլքը պատմել Հեղիին։


Աստծու տաճարի ճրագը դեռ չէր հանգել, և Սամուելը ննջում էր Տիրոջ տաճարում, որտեղ գտնվում էր Աստծու տապանակը։


Երբ հասավ, Հեղին նստած էր տաճարի դռան աթոռին ու ճանապարհին էր նայում, քանի որ նրա սիրտը տագնապի մեջ էր Աստծու տապանակի համար։ Քաղաք մտնելով՝ այդ մարդը հաղորդեց գույժը, ու քաղաքն աղաղակեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ