Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եվ երբ նա հիշատակեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից հետ ընկավ դռան մոտ, նրա ողնաշարը ջարդվեց և մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր։ Նա Իսրայելի մեջ քսան տարի դատավորություն էր արել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ երբ նա հիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից մեջքի վրա ցած ընկավ դռան մոտ, և նրա վզի ոսկորը կոտրվեց, ու նա մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր. նա քառասուն տարի դատավորություն էր արել Իսրայելում։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:18
15 Խաչաձեւ Հղումներ  

Ուղարկի՛ր, Տե՜ր, քո լույսն ու ճշմարտությունը, Որ առաջնորդեն ինձ և հանեն Դեպի քո սուրբ լեռը և քո բնակության հարկերը։


քանզի սիրտս քեզ կանչեց, Հայացքս քո դեմքը փնտրեց, Տե՜ր։


Երբ հասավ, Հեղին նստած էր տաճարի դռան աթոռին ու ճանապարհին էր նայում, քանի որ նրա սիրտը տագնապի մեջ էր Աստծու տապանակի համար։ Քաղաք մտնելով՝ այդ մարդը հաղորդեց գույժը, ու քաղաքն աղաղակեց։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։


Պատանին պատասխանեց. «Իսրայելի այրերն այլազգիների առջևից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկվեց, քո երկու որդիները՝ Օփնին և Փենեեսը, սպանվեցին, իսկ Աստծու տապանակը գերվեց»։


Հեղիի հարսը՝ Փենեեսի կինը, հղի էր, ծննդաբերելու օրերը մոտ էին, և երբ Աստծու տապանակի գերվելու և իր սկեսրայրի ու ամուսնու մահվան լուրը լսեց, լաց եղավ ու ծնեց, քանի որ երկունքի ցավերը պատել էին նրան։


Սամփսոնը այլազգիների իշխանության օրոք քսան տարի դատեց Իսրայելին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ