Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խոսելով Աքիմելեք քետացու և Հովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ Դավիթն ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կմտնի Սավուղի մոտ»։ Աբեսսան ասաց. «Ես քեզ հետ կմտնեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը պատասխանեց քետացի Աքիմելեքի և Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսային և ասաց. «Ո՞վ ինձ հետ կիջնի բանակատեղի՝ Սավուղի մոտ»։ Եվ Աբեսսան ասաց. «Ես կիջնեմ քեզ հետ»։ |
Եսավը քառասուն տարեկան հասակում կին առավ քետացի Բեերի դուստր Հուդիթին և խևացի Ելովնի դուստր Բասեմաթին։
Չե՞ք հիշում, թե ով սպանեց Ների որդի Հերոբովաղի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի բեկոր նետեց, և նա մեռավ Թամասում։ Ինչո՞ւ եք մոտեցել պարսպին”, այն ժամանակ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ մեռավ”»։
բայց աղեղնավորները պարսպի վրայից նետեր տեղացրին քո ծառաների վրա։ Արքայի ծառաներից ոմանք մեռան, մեռավ նաև քո ծառա քետացի Ուրիան»։
Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Ինձ մո՛տ ուղարկիր քետացի Ուրիային»։ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։
Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։
Արքան պատվեր տվեց Հովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք իմ պատանյակ Աբեսաղոմին»։ Եվ ամբողջ զորքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զորավարներին պատվեր էր տալիս։
Շարուհիի որդի Հովաբը և Դավթի ծառաները ելան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի աղբյուրի մոտ։ Սրանք աղբյուրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։
Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։
Աբեսսան՝ Հովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, երեքի գլխավորն էր։ Նա իր նիզակով երեք հարյուր հակառակորդ էր սպանել։
Արծաթ վճարելով՝ ռազմակառքեր էին բերում Եգիպտոսից։ Ամեն մի ձի հարյուր հիսուն արծաթ արժեր։ Այդ ապրանքները վերավաճառում էին Քետտիմի թագավորներին և Ասորիքի թագավորներին՝ ծովային ճանապարհով։
Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
Նա ձեր առաջից իսպառ ոչնչացնելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին, որով կիմանաք, որ Տերը կենդանի է ձեր մեջ։
Եվ Դավիթն ու Աբեսսան գիշերը մտան զորքի մեջ։ Սավուղը ննջում էր գահավորակի վրա, գեղարդը սնարի մոտ գետնին էր ցցված, իսկ Աբեններն ու զինվորները նրա շուրջը ննջել էին։