Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Արքան պատվեր տվեց Հովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք իմ պատանյակ Աբեսաղոմին»։ Եվ ամբողջ զորքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զորավարներին պատվեր էր տալիս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ թագավորը պատվիրեց Հովաբին, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն»։ Ամբողջ զորքը լսեց, որ թագավորը զորապետներին պատվեր էր տալիս Աբիսողոմի մասին։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:5
8 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն Աբեսսային ու իր բոլոր ծառաներին ասաց. «Եթե ինձնից սերված իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ առավել կուզի Հեմինի որդին։ Թո՛ւյլ տվեք նրան, որ անիծի, քանզի Տերն է այդ ասել նրան։


Աբեսաղոմն ու Իսրայելի բոլոր այրերն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Տերը վճիռ էր տվել, որ Աքիտոփելի լավ խորհուրդը չկատարվի, որպեսզի Տերն Աբեսաղոմի գլխին թափի բոլոր չարիքները։


Մարդն ասաց Հովաբին. «Եթե քո ձեռքից նույնիսկ հազար սիկղ արծաթ ստանայի, իմ ձեռքն արքայի որդու վրա չէի բարձրացնի, որովհետև լսեցինք, որ արքան քեզ, Աբեսսային ու Եթթիին պատվիրեց՝ ասելով. “Խնայե՛ք Աբեսաղոմ պատանյակին,


Արքան խռովվեց, բարձրացավ դարպասի վերնատունը և ողբալով այս էր ասում. «Որդի՜ս, Աբեսաղո՜մ, Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ, երանի՜ ես մեռնեի քո փոխարեն, ես մեռնեի քո փոխարեն։ Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ, որդյա՜կ իմ Աբեսաղոմ»։


Իր շտեմարաններից պիտի արբեցնի լեռներին, Իր գործի բերքով կլցնի երկիրը։


Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ