«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, իմ արյունը Տիրոջ առջև գետնին թող չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը ելել է իմ կյանքը խլելու, ինչպես որ ագռավն է թևածում լեռների վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հիմա թող իմ արյունը Տիրոջ առջև գետին չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը դուրս է եկել մի լու փնտրելու, ինչպես մարդ կաքավ է հալածում սարերում»։ |
«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։
Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ ուղարկված քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ՝ տաճարում, նստում ու ուսուցանում էի, և ինձ չձերբակալեցիք։
Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։
Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մեջ Տերն ինչպե՛ս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով. “Իմ ձեռքը իմ տիրոջ վրա չեմ բարձրացնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։
Ինչպես հին առակն է ասում՝ “Անօրեն ձեռքից է գալիս վնասը”, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։
Արդ, ո՞ւմ հետևից ես ընկել, ո՜վ Իսրայելի արքա, և ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի հետևի՞ց ես ընկել։
Եթե որևէ մեկը քո դեմ դուրս գա քեզ հալածելու և քո կյանքն ուզենա խլել, իմ տիրոջ հոգին թող Տիրոջ՝ Աստծու կենաց ծրարի մեջ ծրարվի, իսկ քո թշնամիների հոգիները որպես պարսաքարեր արձակվեն։