Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավթի մարդիկ նրան ասացին. «Մենք այստեղ՝ Հուդայի երկրի մեջ, վախենում ենք։ Ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե գնանք Կեիլա ու այլազգիներին գերի դառնանք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա մենք այստեղ՝ Հուդայի մեջ, վախենում ենք, էլ որչա՜փ ավելի, եթե գնանք Կեիլա՝ փղշտացիների գնդերի դեմ»։ |
Քո ոտքերը ընթանում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպե՞ս պիտի մրցես ձիավորների հետ։ Եվ հիմա այս խաղաղ երկրի՞ վրա ես հույսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Հորդանան գետը բարձրանա,
Երբ Դավիթը տեսավ, որ Սավուղը դուրս է եկել իրեն որոնելու, մնաց անապատում, Նորում՝ Զիփի միգապատ լեռան վրա։
Դավիթը Տիրոջը հարցրեց՝ ասելով. «Գնա՞մ ջարդեմ այդ այլազգիներին»։ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, ջարդի՛ր այլազգիներին ու փրկի՛ր Կեիլան»։
Քննե՛ք ու տեսե՛ք ամեն տեղ, որտեղ թաքնված է, և վերադարձե՛ք ինձ մոտ ստույգ տեղեկություններով, որ ձեզ հետ գնանք։ Եթե նա այդ երկրում է, Հուդայի հազարավոր որդիների մեջ էլ կգտնեմ նրան»։
Սավուղն ու իր մարդիկ գնում էին լեռան այս կողմով, իսկ Դավիթն իր մարդկանցով՝ լեռան այն կողմով։ Դավիթը Սավուղից թաքուն էր գնում, սակայն Սավուղն ու իր մարդիկ Դավթին ու նրա մարդկանց շրջապատեցին, որ բռնեն։
Դավիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխան տվեց՝ ասելով. «Վեր կաց գնա՛ Կեիլա, քանի որ ես այլազգիներին քո ձեռքն եմ մատնելու»։