Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Սավուղն ու իր մարդիկ գնում էին լեռան այս կողմով, իսկ Դավիթն իր մարդկանցով՝ լեռան այն կողմով։ Դավիթը Սավուղից թաքուն էր գնում, սակայն Սավուղն ու իր մարդիկ Դավթին ու նրա մարդկանց շրջապատեցին, որ բռնեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Երբ Սավուղը գնում էր սարի այս կողմով, Դավիթն իր մարդկանցով գնում էր սարի մյուս կողմով։ Դավիթը շտապում էր, որ փախչեր Սավուղից, բայց Սավուղն ու նրա մարդիկ շրջապատեցին Դավթին ու նրա մարդկանց, որ բռնեն նրանց։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:26
17 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց Երուսաղեմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելե՛ք փախչենք, որովհետև մեզ փրկություն չկա Աբեսաղոմի ձեռքից։ Շտապ գնացե՛ք, որ արագ չհասնի մեզ և չարիք չբերի մեր գլխին, քաղաքները սրի չքաշի»։


Ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, մի՞թե նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զորություն չունենք այս մեծ բազմության դեմ կանգնելու և չգիտենք, թե ի՛նչ անենք նրանց դեմ։ Մեր աչքերը քեզ են ուղղված»։


Ելավ քերովբեների վրա ու թռավ, Սլացավ հողմի թևերով,


Ծուխ ելավ նրա բարկությունից, Հուր բորբոքվեց նրա երեսից, Եվ կայծակներ ելան նրանից։


Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք Ասիայում մեզ պատահած նեղությանը։ Այդ բեռը մեր կարողությունից այն աստիճան ծանր էր, որ գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը։


Եվ երկնքից, Աստծու կողմից կրակ պիտի իջնի ու լափի նրանց, իսկ բանսարկու սատանան, որը մոլորեցրեց նրանց, պիտի գցվի հրի և ծծմբի ծովի մեջ,


Լուրը հասավ գազացիներին, և նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը քաղաքի դարպասի մոտ դարանակալեցին նրան և ամբողջ գիշերը լուռ մնացին ու ասացին. «Այստեղ մնանք մինչև առավոտ և սպանենք նրան»։


Մեղքողը Դավթին պատուհանից իջեցրեց, և նա փախչելով փրկվեց։


Հովնաթանը կանչեց պատանյակի հետևից՝ ասելով. «Նետը քեզնից այն կողմ է»։ Ապա Հովնաթանը պատանյակի հետևից կանչեց. «Շտա՛պ արի, մի՛ կանգնիր»։ Հովնաթանի պատանին նետերը հավաքեց ու բերեց իր տիրոջը։


Սավուղն ու նրա մարդիկ գնացին Դավթին փնտրելու։ Երբ Դավթին իմաց տվեցին, նա իջավ Մաոնի անապատում գտնվող քարի մոտ։ Այդ լսելով՝ Սավուղը Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։


Եվ ահա մի լրաբեր եկավ Սավուղի մոտ և ասաց. «Շտապ արի՛ այստեղ, որովհետև այլազգիները արշավել են երկրի վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ