Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը բարկացավ Հովնաթանի վրա և ասաց նրան. «Պոռնկորդի՛, մատնի՛չ, մի՞թե չգիտեմ, որ դու դաշնակից ես Հեսսեի որդուն։ Դա ամոթ ու խայտառակություն է քեզ և քո մոր մերկության համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղի բարկությունը բորբոքվեց Հովնաթանի դեմ, և նրան ասաց. «Ո՛վ ապստամբ և չար կնոջ զավակ. մի՞թե ես չգիտեմ, որ դու Հեսսեի որդուն ընտրել ես քո ամոթի և քո մոր ամոթի ու խայտառակության համար։ |
Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։
Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։
Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ ու հայհոյություն թող վերանա ձեզնից ամբողջ չարությամբ հանդերձ։
Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։
Նա ասաց. “Արձակի՛ր ինձ, քանի որ այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու։ Եղբայրներս ինձ կանչել են, և եթե հիմա քո աչքին շնորհ եմ գտել, գնամ տեսնեմ իմ եղբայրներին”։ Այս պատճառով նա արքայի սեղանին չի եկել»։
Ինչքան ժամանակ որ Հեսսեի որդին կենդանի է, քո թագավորությունը հաստատուն չի լինի։ Հիմա մա՛րդ ուղարկիր ու պատանի Դավթին բերե՛լ տուր, քանի որ նա մահապարտ է»։