Հեուն եկավ ու մտավ սենյակը։ Յուղը թափելով նրա գլխին՝ նա ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քեզ Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի թագավոր օծեցի,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն է թե՛ աղքատացնողը և թե՛ հարստացնողը, Թե՛ ցածրացնողը և թե՛ բարձրացնողը։ |
Հեուն եկավ ու մտավ սենյակը։ Յուղը թափելով նրա գլխին՝ նա ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քեզ Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի թագավոր օծեցի,
քեզանից են բխում մեծությունն ու փառքը, դու ես իշխում ամեն ինչի վրա, Տե՛ր, բոլոր իշխանությունների իշխան, քո ձեռքում են զորությունն ու ուժը, քո ամենակալ ձեռքում է հզորացնել բոլորին։
Եզեկիան շատ մեծ հարստության և փառքի տիրացավ։ Նա իր համար ոսկու, արծաթի, պատվական քարերի, խնկի, զենքի ու թանկարժեք իրերի գանձարաններ շինեց։
Նա նաև քաղաքներ կառուցեց իր համար և մեծ թվով ոչխարներ ու արջառներ ունեցավ, որովհետև Տերը նրան չափազանց շատ ունեցվածք էր տվել։
«Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»։
քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների դեմ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների դեմ, որոնք պիտի խոնարհվեն,
որովհետև ահա մի փոքր ժամանակ ևս, և ես քեզ ազգերի մեջ փոքր ու մարդկանց մեջ արհամարհված կդարձնեմ։
Եվ դաշտի բոլոր ծառերը կիմանան, որ ես՝ Տերս եմ խոնարհեցնում բարձրացած ծառը և բարձրացնում խոնարհված ծառը, չորացնում եմ դալար ծառը և դալարեցնում չորացած ծառը։ Ես՝ Տերս եմ ասել սա և անելու եմ”»։