Նաթանն ասաց Դավթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես եմ, որ քեզ թագավոր օծեցի ամբողջ Իսրայելի վրա, ես եմ, որ քեզ փրկեցի Սավուղի ձեռքից,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քո հոր տանը հայտնապես երևացի և Իսրայելի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հոր տունը, որպեսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ զոհասեղանին բարձրանան, խունկ ծխեն, իմ առջև եփուդ հագնեն։ Ես քո հոր սերունդներին իբրև կերակուր տվել եմ Իսրայելի որդիների մատուցած ընծաներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և Իսրայելի բոլոր ցեղերից նրան ինձ համար քահանա ընտրեցի, որպեսզի նա բարձրանա իմ զոհասեղանի վրա, խունկ ծխի և եփուդ հագնի իմ առաջ, և Իսրայելի որդիների՝ կրակով այրված բոլոր զոհերը տվեցի քո հոր տանը։ |
Նաթանն ասաց Դավթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես եմ, որ քեզ թագավոր օծեցի ամբողջ Իսրայելի վրա, ես եմ, որ քեզ փրկեցի Սավուղի ձեռքից,
«Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին, որ ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիներ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։
Այս է այն հանդերձանքը, որ նրանք պիտի պատրաստեն. լանջապանակը, պատմուճանը, եփուդը՝ ուսերի և լանջի համար, բեհեզյա շապիկը, խույրը և գոտին։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։
Ահարոնն ամեն առավոտ դրա վրա մանրացրած, բաղադրյալ խունկ թող դնի, և երբ կանթեղներն է պատրաստում, թող դրա վրա ծխի։
Երբ Ահարոնը երեկոյան վառի կանթեղները, Տիրոջ առաջ՝ խնկարկության սեղանի վրա, միշտ խունկ թող ծխի։ Դա նրանց սերունդների մեջ խնկարկության մշտնջենական կարգ թող լինի։
Իսկ մնացած մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա կրակի վրա Տիրոջը մատուցած ամենասուրբ ընծաներից է։
Այդ ընծայի մնացյալ մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցվող ամենասուրբ զոհատեսակներից է։
Այն օրվանից, երբ Տերն օծեց նրանց, պատվիրեց, որ տրվի նրանց բաժինը Իսրայելի որդիներից՝ իբրև հավիտենական օրենք սերնդեսերունդ։
և խոսելով Կորխի ու նրա հետ եղողների հետ՝ ասաց. «Աստված այցի եկավ, ճանաչեց յուրայիններին և սրբերին ու նրանց մերձեցրեց իրեն։ Իսկ նրանց, որոնց չընտրեց, չմերձեցրեց իրեն։
Սրբություններից այն ամենը, ինչ որ Իսրայելի որդիները Տիրոջն են տալիս որպես տուրք, քեզ եմ տալիս, քո զավակներին և քեզ հետ՝ քո տղաներին ու դուստրերին։ Դա հավիտենական օրենք թող լինի, որովհետև դա Տիրոջ առաջ անբեկանելի ուխտ է քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար»։
Սելովում Աստծու քահանան Աքիա անունով մեկն էր, որը եփուդ էր կրում։ Նա Ղևիի որդու Փենեեսի որդու Քաբիելի եղբայր Աքիտովբի որդին էր։ Ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը կիրճ է գնացել։