Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Աստծու հրեշտակը եկավ Հեղիի մոտ և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Երբ քո հոր նախնիները եգիպտացիների երկրում՝ փարավոնի տանը, ստրուկ էին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ Աստծու մի մարդ եկավ Հեղիի մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես հայտնապես երևացի քո հոր տանը, երբ նրանք Եգիպտոսում փարավոնի տանը ծառա էին,

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:27
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով Հուդայից եկավ Բեթել, այն պահին, երբ Հերոբովամը զոհ էր մատուցում զոհասեղանին։


Կինը մտավ և ասաց իր ամուսնուն. «Աստծու այրը եկավ ինձ մոտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան հարցրի, թե որտեղից է, բայց նա իր մասին ինձ ոչինչ չասաց։


Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝


Եվ Տերն ասաց Ահարոնին. «Ընդառա՛ջ գնա Մովսեսին՝ դեպի անապատ»։ Եվ գնաց ու դիմավորեց նրան Աստծու լեռան վրա ու համբուրեց նրան։


քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։


Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այսպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։


Նրանք գնացին, անցան Եփրեմի լեռը, անցան Սարիսի լեռը, բայց չգտան ավանակները, անցան Սաղիմի երկիրը, չկային ավանակները, անցան հեմինացիների երկիրը, բայց չգտան։


Տերն Իսրայելի որդիներին մի մարգարե ուղարկեց և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսի երկրից, ձեզ դուրս բերեցի ծառայության տնից,


Տերը Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։


Տերը եգիպտացիների երկրում Մովսեսին ու Ահարոնին ասաց.


Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամենը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչև վախճանը։


Եվ Սողոմոնը Աբիաթարին զրկեց Տիրոջ քահանայությունից, որպեսզի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ Սելովում ասել էր Հեղիի տան վերաբերյալ։


Ծառան ասաց նրան. «Այս քաղաքում է ապրում Աստծու մարդը։ Նա պատվավոր մարդ է և ինչ որ ասում է, անպայման կատարվում է։ Արի՛ գնանք նրա մոտ, թերևս մեզ ցույց տա այն ճանապարհը, որով պետք է գնանք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ