Բանտապետը նրա շնորհիվ բանտի գործերին չէր խառնվում, որովհետև ամեն ինչ Հովսեփի ձեռքում էր։ Աստված նրա հետ էր, և նա ինչ որ անում էր, Տերը հաջողեցնում էր այն։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ամեն գործում խելամիտ էր, և Տերը նրա հետ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն իր բոլոր գործերում խելամտությամբ էր վարվում, և Տերը նրա հետ էր։ |
Բանտապետը նրա շնորհիվ բանտի գործերին չէր խառնվում, որովհետև ամեն ինչ Հովսեփի ձեռքում էր։ Աստված նրա հետ էր, և նա ինչ որ անում էր, Տերը հաջողեցնում էր այն։
և Տերը նրա հետ էր, և Եզեկիան ինչ որ անում էր, խելամտորեն էր անում։ Նա ապստամբեց Ասորեստանի արքայի դեմ, չծառայեց նրան,
Նա հովտում բերդապահ զորք դրեց, և եդովմացիները Դավթի ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։
Նա Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորք դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։
Տերը Հովսափատի հետ էր, քանզի նա ընթացավ իր հոր այն ճանապարհներով, որ նա որդեգրել էր իր իշխանության սկզբում. կուռքեր չպաշտեց,
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
քանի որ ես քեզ հետ եմ, և ոչ ոք քեզ վրա չպիտի հարձակվի՝ քեզ վնասելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։
Տերը Հուդայի հետ էր, և նա ժառանգեց լեռնային շրրջաններ։ Հովիտների բնակիչների տարածքները, սակայն, չկարողացավ ժառանգել, որովհետև Ռեքաբը արգելք եղավ նրանց, և նրանք երկաթե կառքեր ունեին։
Ծառաներից մեկն ասաց. «Ես տեսել եմ բեթղեհեմացի Հեսսեի տղային, որ գիտի սաղմոսել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով։ Եվ Տերը նրա հետ է»։
Դարձյալ պատերազմ եղավ, ու Դավիթը դուրս եկավ այլազգիների դեմ պատերազմի։ Նա շատ մեծ ջարդ տվեց նրանց, և նրանք փախան նրա առջևից։