Նա եկավ կանգնեց, ձայն տվեց Իսրայելի բանակին՝ ասելով. «Ինչո՞ւ եք մեր դեմ ելել պատերազմելու։ Չէ՞ որ ես այլազգի եմ, իսկ դուք՝ եբրայեցիներդ, Սավուղի ծառաները։ Ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, որ իմ դեմ ելնի։
Նա կանգնեց և Իսրայելի զորագնդերին կանչելով՝ ասաց. «Ինչո՞ւ եք դուրս եկել և շարվել պատերազմի. մի՞թե ես փղշտացի չեմ, և դուք Սավուղի ծառաները չե՞ք. ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, թող իջնի իմ դեմ։
Ուրիան ասաց Դավթին. «Աստծու Ուխտի տապանակը, Իսրայելի ու Հուդայի բանակները վրաններում են բնակվում, իմ տեր Հովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակվում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու և իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպե՞ս կարող է պատահել։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։
Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդին, ու իմ տիրոջ աչքը տեսնի, որ բոլորը ծառայում են իմ տիրոջը։ Ինչո՞ւ է իմ տերն այս բանը պահանջում, ինչո՞ւ Իսրայելը մեղքի մեջ ընկնի»։
Դավիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ այլազգուն սպանի և Իսրայելի նախատինքը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զորքին վիրավորանք է հասցնում»։