17 Ձեր հոտերից նա տասանորդ պիտի ստանա, և դուք նրա ծառաները պիտի դառնաք։
17 Ձեր հոտերից տասանորդ է վերցնելու, և դուք լինելու եք նրա ծառաները։
«Քո հայրը ծանր լուծ էր դրել մեզ վրա։ Արդ, դու թեթևացրո՛ւ քո հոր սահմանած խիստ ծառայությունն ու մեզ վրա դրած ծանր լուծը, որ մենք ծառայենք քեզ»։
Աբրահամն ամեն ինչից տասանորդներ տվեց նրան։ Մելքիսեդեկ նախ թարգմանվում է՝ արդարության թագավոր, ապա՝ թագավոր Սաղեմի, այսինքն՝ թագավոր խաղաղության։
Նա եկավ կանգնեց, ձայն տվեց Իսրայելի բանակին՝ ասելով. «Ինչո՞ւ եք մեր դեմ ելել պատերազմելու։ Չէ՞ որ ես այլազգի եմ, իսկ դուք՝ եբրայեցիներդ, Սավուղի ծառաները։ Ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, որ իմ դեմ ելնի։
Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր անասուններն ու էշերը ձեզնից պիտի վերցվեն և իր համար տասանորդ լինեն։
Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք»։