Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդին, ու իմ տիրոջ աչքը տեսնի, որ բոլորը ծառայում են իմ տիրոջը։ Ինչո՞ւ է իմ տերն այս բանը պահանջում, ինչո՞ւ Իսրայելը մեղքի մեջ ընկնի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդի թիվը. չէ՞ որ, տե՛ր իմ արքա, նրանք ամենքը իմ տիրոջ ծառաներն են։ Ինչո՞ւ է իմ տերը ցանկանում այդ, ինչո՞ւ այդ բանը հանցանք դառնա Իսրայելի համար»։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:3
15 Խաչաձեւ Հղումներ  

Թող Տերը՝ մեր հայրերի Աստվածը, հազարապատիկ ավելացնի ձեզ և թող օրհնի ձեզ, ինչպես որ ասել է ձեզ։


Քո սերունդը ավազի չափ կլիներ, և քո որովայնից ծնվածները՝ երկրի հողի չափ։ Սակայն դու այժմ չես ոչնչանալու, և քո անունը չի կորչելու իմ առաջ»։


Նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա, տարածեցիր աշխարհի բոլոր կողմերում։


Թագավորի փառքն իր բազում զորքերի մեջ է, իշխանների կործանումը՝ իրենց ժողովրդի պակասելու։


Քաջասի՛րտ եղիր և թող զորանանք հանուն մեր ժողովրդի և մեր Աստծու քաղաքների։ Տերը թող անի այն, ինչ նրա աչքին բարի է թվում»։


Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։


Մի՛ արեք, որդյակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծու ժողովրդին չեք ծառայում։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։


Ապա Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Մեզ այդ ի՞նչ արեցիր։ Մի՞թե մենք որևէ մեղք էինք գործել քո դեմ, որ իմ ու իմ թագավորության վրա այդպիսի մեծամեծ մեղք բարդեցիր։ Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չի անի»։


Սակայն երբ արքան իր ասածը պարտադրեց Հովաբին, նա ելավ, անցավ Իսրայելի բոլոր շրջաններով ու եկավ Երուսաղեմ։


«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, նրանք Տիրոջը թող տան իրենց փրկագինը, որպեսզի մարդահամարի ժամանակ պատուհասի չենթարկվեն։


Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ, խոսեցին նրանց հետ ու ասացին.


Մինչև Հովաս արքայի թագավորության քսաներկուերորդ տարին քահանաները Տիրոջ տան քանդված մասերը դեռ չէին նորոգել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ