Նա սպանեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահա եգիպտացի մարդու, որ զինված էր ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։ Բանեասը գավազանով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և նրա նիզակով էլ սպանեց նրան։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլազգիների ճակատից գեթացի մի հսկա մարդ դուրս եկավ, որի անունն էր Գողիաթ։ Նրա հասակի բարձրությունը վեց կանգուն և մեկ թիզ էր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փղշտացիների բանակից մի գեթացի մենամարտիկ էր դուրս եկել՝ անունը Գողիաթ. նրա հասակի բարձրությունը վեց կանգուն ու մեկ թիզ էր։ |
Նա սպանեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահա եգիպտացի մարդու, որ զինված էր ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։ Բանեասը գավազանով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և նրա նիզակով էլ սպանեց նրան։
Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից, որի հասակը մայրու բարձրություն ուներ, և հզոր էր կաղնու պես. վերացրի նրա պտուղը՝ վերևից, և նրա արմատները՝ ներքևից»։
Ռափայիններից մնաց միայն Բասանի թագավոր Օվգը։ Նրա երկաթե մահճակալը [𝕸 սարկոֆագը]՝ ինը կանգուն երկարությամբ, և չորս կանգուն լայնությամբ, ըստ սովորական կանգունաչափի, այժմ գտնվում է Ամովնի որդիների ամրոցում»։
և Իսրայելի որդիների ձեռքից Ենակի որդիներ չմնացին, բացի ոմանք Գազայում, Գեթում և Ասեդովթում։
Մինչ նա խոսում էր, այլազգիների ճակատից դուրս եկավ գեթացի այն փղշտացին, որի անունն էր Գողիաթ։ Նա կրկնեց նույն խոսքերը, և Դավիթը լսեց դրանք։
Այլազգիները լեռան այն կողմում էին, իսկ Իսրայելը լեռան այս կողմում էր. նրանց միջև հովիտ կար։
գլխին սաղավարտ կար, հագել էր պղնձե և երկաթե շղթայագործ մի զրահ, որի քաշը հինգ հազար սիկղ էր։