Սավուղն ասաց. «Մեղք եմ գործել։ Վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ։ Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձն այսօր էլ քո աչքին պատվական է։ Ես անզգամ եմ եղել և խիստ հանցավոր»։
Ինքը՝ Դավիթն ու իր մարդիկ, ամեն մեկն իր ընտանիքով, Դավիթն էլ իր երկու կանանց՝ Աքինովամ Հեզրայելացու և Նաբաղ Կարմեղացու կին Աբիգեայի հետ բնակվեցին Գեթում՝ Անքուսի մոտ։
Դավիթն Անքուսին ասաց. «Եթե քո ծառան քո առաջ շնորհ է գտել, ինձ տե՛ղ տուր երկրի քաղաքներից մեկում, որ այնտեղ մնամ. ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագավորանիստ քաղաքում»։
Նրա բոլոր ծառաները մեկ առ մեկ անցնում էին նրա մոտով. բոլոր քերեթիները, փելեթիներն ու բոլոր գեթացիները՝ վեց հարյուր մարդ, որ ոտքով եկել էին Գեթից, անցան Դավթի առջևից։