և Փասասոդոմում Դավթի հետ էր։ Այլազգիներն այստեղ հավաքվեցին պատերազմի։ Դաշտի մի մաս լի էր գարիով. ժողովուրդը փախավ այլազգիների առջևից։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլազգիներն իրենց զորքը հավաքեցին, որ պատերազմեն։ Նրանք հավաքվեցին Հուդայի երկրի Սոկքով վայրում և բանակեցին Սոկքովի ու Ափեսդոմի Ազեկա բնակավայրի միջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փղշտացիները հավաքեցին իրենց զորագնդերը պատերազմելու համար և հավաքվեցին Հուդայի Սոքովում ու բանակ դրեցին Սոքովի և Ազեկայի միջև՝ Ափեսդոմմիում։ |
և Փասասոդոմում Դավթի հետ էր։ Այլազգիներն այստեղ հավաքվեցին պատերազմի։ Դաշտի մի մաս լի էր գարիով. ժողովուրդը փախավ այլազգիների առջևից։
Այլազգիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրային ու հարավային քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այելոնը, Գադերովթը, Սոկքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամեզերն ու նրա գյուղերը և բնակվել այնտեղ։
Իսկ բաբելացիների թագավորի զորքը կռվում էր Երուսաղեմի և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ՝ Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ միայն սրանք էին մնացել որպես ամուր քաղաքներ։
նա թողեց այլազգիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին, սիդովնացիներին և Լիբանանում Բաղհերմոն սարից մինչև Լաբոեմաթ բնակվող խևացիներին,
Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։
Սավուղի ամբողջ իշխանության ընթացքում սաստիկ պատերազմ տեղի ունեցավ այլազգիների դեմ, և Սավուղն իր տեսած բոլոր զորավոր ու քաջ մարդկանց իր մոտ հավաքեց։
Եվ երբ այլազգիները լսեցին, որ Իսրայելի որդիները հավաքվել են Մասեփայում, այլազգիների նախարարները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները, այդ լսելով, վախեցան այլազգիներից։