Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կապարճակիրը նրան ասաց. «Արա՛ այն, ինչ սիրտդ է ուզում։ Ահա ես քեզ հետ եմ. ինչ քո սիրտն է ուզում, նույնն էլ՝ իմ սիրտը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ իր զինակիրը նրան ասաց. «Այն ամենը, ինչ կա սրտիդ մեջ, արա՛. առա՛ջ գնա. ահա ես քո ուզածի պես քեզ հետ եմ»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:7
8 Խաչաձեւ Հղումներ  

Արքայի ծառաներն ասացին նրան. «Ամեն ինչ, որ մեր տեր արքան կամենա, ծառաներս պատրաստ ենք կատարելու»։


Նաթանն ասաց արքային. «Ամեն ինչ, որ մտքիդ կա, գնա՛ և արա՛, քանի որ Տերը քեզ հետ է»։


Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք։


Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։


Աբիմելեքն իսկույն ձայն տվեց իր կապարճակիր պատանուն և նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի թե ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, և Աբիմելեքը մեռավ։


Երբ այս նշանները քեզ հետ կատարվեն, ինչ որ մտածես, արա՛, քանզի Աստված քեզ հետ է։


Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։


Հովնաթանն ասաց. «Ահավասիկ մենք ուղղվում ենք այդ մարդկանց կողմը. մագլցելով կգնանք նրանց մոտ։