Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամուելն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»։ Սավուղն ասաց. «Երբ տեսա, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, և դու չեկար քո նշանակած օրը, իսկ այլազգիները հավաքվեցին Մաքմասում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սամուելն ասաց. «Այս ի՞նչ ես արել»։ Եվ Սավուղն ասաց. «Տեսա, որ ժողովուրդը ցրվում է իմ մոտից, իսկ դու չեկար քո որոշած օրերին, և փղշտացիներն էլ հավաքված են Մաքմասում, |
Հովաբը, մտնելով Դավիթ արքայի մոտ, ասաց. «Այդ ի՞նչ ես արել. Աբենները եկել է քեզ մոտ, և դու ինչո՞ւ նրան խաղաղությամբ արձակեցիր։
Գեեզին եկավ կանգնեց իր տիրոջ առջև։ Եղիսեեն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Գեեզին ասաց. «Քո ծառան ոչ մի տեղ չէր գնացել»։
Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից»։
մտածեցի, թե այլազգիները հիմա կգան իմ դեմ, Գաղգաղա, իսկ ես Տիրոջ առջև դեռ չէի աղերսել, դրա համար էլ համարձակվեցի և ողջակեզ մատուցեցի»։
Սավուղը, նրա որդի Հովնաթանն ու նրա հետ եղած զորքը հաստատվեցին Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում, իսկ այլազգիները բանակել էին Մաքմասում։
Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։
Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։