Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Հովաբը, մտնելով Դավիթ արքայի մոտ, ասաց. «Այդ ի՞նչ ես արել. Աբենները եկել է քեզ մոտ, և դու ինչո՞ւ նրան խաղաղությամբ արձակեցիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Այդ ժամանակ Հովաբը թագավորի մոտ գնաց և ասաց. «Ի՞նչ ես արել. Աբենները ահա եկել է քեզ մոտ, ինչո՞ւ ես նրան թույլ տվել, և նա գնացել է։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:24
8 Խաչաձեւ Հղումներ  

Փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ արեցիր ինձ հետ, ինչո՞ւ չհայտնեցիր, թե նա քո կինն է։


Հովաբն ու նրա ամբողջ զորքը եկան։ Հովաբին հայտնեցին, թե Ների որդի Աբենները եկել է Դավթի մոտ, որն արձակել է նրան, և նա գնացել է խաղաղությամբ։


Մի՞թե չգիտես Ների որդի Աբենների չարությունը։ Նա եկել է քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը և տեղեկանալու այն ամենին, ինչ դու անում ես»։


որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։


Աբենները, խիստ բարկանալով Հեբուսթեի խոսքի համար, նրան ասաց. «Մի՞թե ես շան գլուխ եմ։ Քո հոր տան, նրա եղբայրների ու բարեկամների հանդեպ այսօր ողորմություն գործեցի և չլքեցի ձեզ ու Դավթի տան կողմը չանցա։ Իսկ դու այսօր մի կնոջ համար ինձանից վրեժ ես լուծում։


Բաղակն ասաց Բաղաամին. «Այդ ի՞նչ արեցիր։ Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու համար, իսկ դու օրհնությամբ օրհնեցի՞ր»։


Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ. քո ազգն ու քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. ասա՛, ի՞նչ ես արել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ