Տերն Իսրայելին փրկիչ տվեց. Իսրայելն ազատվեց ասորիների ձեռքից, և Իսրայելի որդիներն ապրեցին իրենց բնակավայրերում, ինչպես և նախկինում։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն առաքեց Հերոբովաղին, Բարակին, Հեփթայեին ու Սամփսոնին և ձեզ փրկեց շրջակա թշնամիների ձեռքից, ու դուք բնակվեցիք ապահովության մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերն ուղարկեց Հերոբաաղին, Բեդանին, Հեփթայեին ու Սամուելին և ձեզ ազատեց ձեր շրջակա թշնամիների ձեռքից, և բնակվեցիք ապահովության մեջ։ |
Տերն Իսրայելին փրկիչ տվեց. Իսրայելն ազատվեց ասորիների ձեռքից, և Իսրայելի որդիներն ապրեցին իրենց բնակավայրերում, ինչպես և նախկինում։
Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից
Տիրոջ հրեշտակը նայեց նրան ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և կփրկես Իսրայելը մադիանացիների ձեռքից։ Չէ՞ որ ահա ես եմ ուղարկում քեզ»։
Հովասն իր դեմ ելած մարդկանց ասաց. «Այժմ դո՞ւք պետք է պաշտպանեք Բահաղի դատը, և կամ դո՞ւք պետք է փրկեք նրան։ Ով որ նրան վնասել է, կմեռնի մինչև առավոտ։ Եթե նա Աստված է, թող ինքը լուծի իր վրեժը, քանի որ կործանել են իր զոհասեղանը»։
Եվ այդ օրը նրան անվանեց Հերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետև քանդել էր նրա զոհասեղանը։
Հերոբոաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ զորքը կանուխ վեր կացան և բանակեցին Արեդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի և Ամաղեկի բանակը նրանց հյուսիսային կողմում՝ Գաբաաթամում էր, հովտի մեջ։
Նրանք Հերոբոաղի, այսինքն՝ Գեդեոնի տան հանդեպ երախտագետ չեղան այն բոլոր բարեգործությունների դիմաց, որ նա արել էր Իսրայելին։
Տերն այլազգիներին խեղճացրեց, և նրանք այլևս Իսրայելի սահմանների վրա չհարձակվեցին։ Սամուելի ապրած բոլոր օրերին Տիրոջ ձեռքը ծանրացած էր այլազգիների վրա։