Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Ամբողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, իմացավ, որ Սամուելը դարձել է Տիրոջ մարգարե։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ Դանից մինչև Բերսաբեե ամբողջ Իսրայելն իմացավ, որ Սամուելը Տիրոջ համար հաստատվել է որպես մարգարե։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։


“Թագավորությունը վերցնելու եմ Սավուղից և Դավթի թագավորությունն եմ հաստատելու Իսրայելի ու Հուդայի երկրի վրա Դանից մինչև Բերսաբեե”»։


Երախտապարտ եմ նրան, ով զորացրեց ինձ մեր Տեր Քրիստոս Հիսուսով, քանի որ վստահելի համարեց ինձ այս սպասավորությանը կարգելու,


Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կտամ. հավաքի՛ր ողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե, ծովեզրի ավազի չափ, և դու անձամբ առաջնորդի՛ր նրանց։


Եվ դրանից հետո նրանց տվեց դատավորներ՝ մինչև Սամուել մարգարեն։


Տերն առաքեց Հերոբովաղին, Բարակին, Հեփթայեին ու Սամփսոնին և ձեզ փրկեց շրջակա թշնամիների ձեռքից, ու դուք բնակվեցիք ապահովության մեջ։


Իսկ եթե ձեր մտքում ասեք՝ “Ինչպե՞ս իմանանք, թե Տերը չի ասել այդ խոսքերը”,


Իսկ երբ գա, ասելու են՝ “Ահա հասել է”, ու կիմանան, որ մարգարե կար իրենց մեջ»։


Եվ վերցրի ձեր որդիներից մարգարեների համար և ձեր երիտասարդներից՝ ուխտավորների համար։ Մի՞թե այդ բաները չեն լինի, Իսրայելի՛ որդիներ»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ