Երբ Մովսեսը մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, խիստ զայրացավ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու դրանք ջարդուփշուր արեց լեռան ստորոտին։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Սավուղը լսեց այս խոսքերը, Տիրոջ հոգին շարժվեց նրա վրա, և նրա բարկությունը սաստիկ բորբոքվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ խոսքերը լսելիս Աստծու Հոգին իջավ Սավուղի վրա, և նրա բարկությունը խիստ բորբոքվեց։ |
Երբ Մովսեսը մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, խիստ զայրացավ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու դրանք ջարդուփշուր արեց լեռան ստորոտին։
Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։
Այն ժամանակ Տիրոջ հոգին իջավ Հեփթայեի վրա։ Նա անցավ Գաղաադով ու Մանասեի երկրով, հասավ Գաղաադի Դիտանոցը և այնտեղից ուղղվեց Ամովնի որդիների դեմ։
Տիրոջ հոգին աջակցեց նրան, և նա պատռեց առյուծին, ինչպես մի ուլի, թեպետ նրա ձեռքին զենք չկար։ Նա իր արածը չպատմեց իր հորն ու մորը։
Եվ եկան մինչև Ծնոտ. այլազգիներն աղաղակեցին և ընթացան նրա դեմ։ Տիրոջ հոգին աջակից եղավ Սամփսոնին, նրա բազուկների վրայի պարանները դարձան կրակից այրված թելի նման, և կապանքները հալվեցին նրա բազուկներից։
Տիրոջ հոգին նրա մեջ եղավ, և դատեց Իսրայելին։ Նա պատերազմի դուրս եկավ Քուսարսաթեմի դեմ, և Տերը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմի վրա։
Տիրոջ հոգին զորացրեց Գեդեոնին, նա եղջերափող փչեց, և Աբիեզերի տոհմի մարդիկ խրախուսվելով գնացին նրա հետևից։
Երբ նա մոտեցավ բլրին, մարգարեների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրա Աստծու հոգին շարժվեց, և նա նրանց մեջ մարգարեացավ։
Սամուելը ձիթայուղով լի եղջյուրն առավ և իր եղբայրների մեջ օծեց նրան։ Այդ օրվանից ի վեր Տիրոջ հոգին շարժվեց Դավթի վրա։ Սամուելը վեր կացավ ու գնաց Արիմաթեմ։