Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Նա երկու եզ առավ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամավորների միջոցով Իսրայելի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով որ Սավուղի և Սամուելի հետևից չգա, այսպես կդառնան նրա եզները»։ Տիրոջ ահն ընկավ Իսրայելի ամբողջ ժողովրդի սիրտը, և նրանք մեկ մարդու պես գոչեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նա մի զույգ եզ վերցրեց և կտոր-կտոր արեց նրանց ու պատգամավորների միջոցով ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները՝ ասելով. «Ով որ չգա Սավուղի ետևից և Սամուելի ետևից, այսպես կանեն նրա եզներին»։ Տիրոջ երկյուղն ընկավ ժողովրդի վրա, և բոլորը դուրս եկան մեկ մարդու նման։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:7
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելը մեկնեց Սյուքեմից։ Աստծու երկյուղը պատեց շրջակայքի քաղաքներին, և նրանք չհետապնդեցին Իսրայելի որդիներին։


և կործանեցին Գեդովրի շուրջը գտնվող նրանց գյուղերը, քանզի Տիրոջից հասած արհավիրքն էր պատել նրանց։ Նրանք ավարառության ենթարկեցին նրանց բոլոր քաղաքները, քանի որ հարուստ ավար կար դրանց մեջ։


Տիրոջ սարսափն էր պատել Հուդայի շուրջը գտնվող երկրների թագավորներին, ու նրանք ոչ մի պատերազմ չէին մղում Հովսափատի դեմ։


Արդ, Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. պահե՛ք Օրենքը և գործադրե՛ք, քանզի Տերը՝ մեր Աստվածը, անիրավություն և կողմնակալություն չի անում և չի կաշառվում»։


Իրեն՝ Զորությունների Տիրո՛ջը, սրբացրե՛ք, թող ձեր վախը նա՛ լինի։


Երբ մտավ իր տունը, վերցրեց սուրը, բռնեց իր հարճին, ոսկորները կտրատելով՝ բաժանեց տասներկու մասի և դրանք ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերին։


Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ