Նրա արգանդում երեխաները բախվում էին միմյանց։ Եվ նա ասաց. «Եթե այսպես էր լինելու ինձ, ինչո՞ւ հղիացա»։ Եվ գնաց հարցնելու Տիրոջը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամուելը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդյո՞ք այդ մարդը այստեղ կգա»։ Տերն ասաց. «Ահավասիկ նա թաքնված է կարասիների մեջ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դարձյալ հարցրին Տիրոջը, թե՝ «Արդյոք այդ մարդը կգա՞ այստեղ», և Տերն ասաց. «Ահա նա թաքնվել է կարասիների մեջ»։ |
Նրա արգանդում երեխաները բախվում էին միմյանց։ Եվ նա ասաց. «Եթե այսպես էր լինելու ինձ, ինչո՞ւ հղիացա»։ Եվ գնաց հարցնելու Տիրոջը։
Դրանից հետո Դավիթը, հարց տալով Տիրոջը, ասաց. «Արդյոք գնա՞մ Հուդայի քաղաքներից որևէ մեկը»։ Տերն ասաց նրան. «Գնա՛»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։ Տերն ասաց՝ Քեբրոն։
Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։
Եղիազար քահանան թող նրա համար Հայտնությամբ [𝕸 Ուրիմ] հարցում անի Տիրոջը։ Նրա խոսքով պիտի շարժվեն, և նրա խոսքերով պիտի գործեն բոլորը՝ Հեսուն և Իսրայելի բոլոր որդիները՝ ողջ ժողովուրդը»։
որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։
Հեսուի վախճանվելուց հետո Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը՝ ասելով. «Մեզանից ո՞վ առաջինը պիտի դուրս գա պատերազմելու քանանացիների դեմ»։
Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։
Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։
Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենեեսն էր կանգնում։ Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը և ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի որդիների դեմ պատերազմելու դուրս գա՞նք, թե՞ դադարեցնենք»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք, վաղը նրանց կմատնեմ ձեր ձեռքը»։
Նա մոտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, և վիճակն ընկավ Մատտարիի ազգատոհմին։ Նա մոտ բերեց Մատտարիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդի Սավուղին։ Նա փնտրեց նրան, բայց չգտավ։
Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Չէ՞ որ դու փոքր էիր, երբ Իսրայելի ազգատոհմերի զորավար դարձար, և Տերը քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց։
Դավիթը Սավուղի մասին իմացավ, որ նա չարությունից չի հրաժարվել։ Դավիթը Աբիաթար քահանային ասաց. «Բե՛ր Տիրոջ եփուդը»։
Դավիթը զորացավ իր Տիրոջով և ասաց Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային. «Մոտեցրո՛ւ եփուդը»։ Աբիաթարն այն մոտեցրեց Դավթին։
Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Հետապնդե՞մ այդ ելուզակներին, կհասնե՞մ նրանց»։ Տերն ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու բոլոր գերիներին կփրկես»։
Սավուղը պատասխան տվեց՝ ասելով. «Չէ՞ որ ես Իսրայելի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի հեմինացու որդի եմ, և Բենիամինի ցեղի մեջ իմ տոհմը ամենակրտսերն է։ Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»։