Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկում է ձեր շուրջը գտնվողներից ու ձեզ նեղություն պատճառողներից։ Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպես չէ, մեզ վրա թագավո՛ր կարգիր”։ Արդ, կանգնե՛ք Տիրոջ առջև, ըստ ձեր իշխանությունների, ըստ ձեր ցեղերի և ըստ ձեր հազարյակների»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

բայց դուք այսօր մերժեցիք ձեր Աստծուն, որը ձեզ ազատում է ձեր կրած բոլոր չարիքներից ու նեղություններից, և նրան ասացիք. “Անպատճառ մեզ վրա մի թագավո՛ր դիր”։ Եվ հիմա կանգնե՛ք Տիրոջ առաջ՝ ըստ ձեր ցեղերի և հազարավորների»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:19
18 Խաչաձեւ Հղումներ  

Անիրավների ամեն ինչը նորից իրենց ծոցն է դառնալու, որովհետև Տիրոջից է բոլորի իրավունքը։


Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։


այլ ուտելու եք մեկ ամիս, ամեն օր, մինչև որ ձեր քթից դուրս գա, մինչև որ համն ատելի դառնա ձեզ, որովհետև արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, լաց եղաք նրա առջև և ասացիք. “Ինչո՞ւ ելանք Եգիպտոսից”»։


ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. «Այրվածների միջից վերցրե՛ք պղնձե բուրվառները, բայց նրանց օտար կրակը թափե՛ք հեռու։


«Եվ եթե մտնես այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ժառանգես այն ու բնակվես նրա մեջ և ասես՝ “Մենք էլ իշխան ունենանք, մեր շուրջը գտնվող մյուս ազգերի նման”,


Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։


Գեդեոնը նրանց ասաց. «Ես ձեզ վրա չեմ իշխի, և ոչ էլ իմ որդին կիշխի ձեզ վրա, Տե՛րը թող իշխի ձեզ վրա»։


Սամուելն Իսրայելի բոլոր ցեղերին իրար մոտ բերեց, և վիճակն ընկավ Բենիամինի ցեղին։


Երբ տեսաք, թե Ամովնի որդիների Նաաս արքան հարձակվել է ձեզ վրա, ասացիք. “Այդպես չէ, այլ թագավոր պիտի իշխի մեզ վրա”։ Թեև մեր թագավորը Տերն է՝ մեր Աստվածը։


Այդ օրը Տերը փրկեց Իսրայելին, և պատերազմը հասավ մինչև Բեթ-Ավեն։ Սավուղի հետ եղած ամբողջ ժողովուրդը մոտավորապես տասը հազար էր։ Պատերազմը տարածվել էր Եփրեմի լեռան բոլոր քաղաքներում։


Տերն այդ օրը պատասխան չտվեց նրան։ Սավուղն ասաց. «Այստե՛ղ հավաքեք Իսրայելի ողջ ազգը, որ իմանանք ու տեսնենք, թե այսօր ո՛ւմ մեղքով է հանցանք կատարվել։


Տերը կրկին երևաց Սելովում։ Տերը Սամուելին երևաց ըստ իր ասած խոսքի։ Սամուելը հավատարմությամբ դարձավ Տիրոջ մարգարեն ամբողջ Իսրայելի մեջ՝ երկրի մի ծայրից մյուսը։ Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, և նրանց ճանապարհը չար էր։


Այդ օրերին այլազգիները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելը նրանց դեմ պատերազմի ելավ և Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։


Ժողովուրդը չուզեց լսել Սամուելին և նրան ասաց. «Ո՛չ, մեկը թող թագավորի մեզ։


և ասացին նրան. «Ահա դու ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում։ Արդ, մեզ վրա մի թագավո՛ր կարգիր, որ մեզ դատի, ինչպես բոլոր ազգերի մոտ է»։