Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպես, ինչպես հարմար ես գտնում. նստի՛ր այստեղ, մինչև նրան կտրես կրծքից։ Թող Տերը իրականացնի այն, ինչ ելավ քո բերանից»։ Կինը նստեց և կերակրեց իր որդուն մինչև նրան կրծքից կտրելը։
Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին. նստի՛ր, մինչև նրան կտրես կաթից, միայն թե թող Տերը հաստատի իր խոսքը»։ Ուստի կինը նստեց և մինչև երեխային կաթից կտրելը սնում էր նրան։
Արդ, Տե՜ր իմ, քո ծառայի ու նրա տան համար ասած խոսքդ հավիտյան հաստատի՛ր և ասածիդ պես արա՛, որ քո անունը հավիտյան փառավորվի։ Տե՜ր ամենակալ, ամբո՛ղջ Իսրայելի Աստված, քո ծառա Դավթի տունը թող կանգուն մնա քո առջև, որովհետև դու՝ Տերդ, Իսրայելի ամենակալ Աստվածն ես։
իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ Երուսաղեմին ասում եմ. “Բնակելի՛ դարձիր”, և Հուդայի երկրի քաղաքներին՝ “Վերստի՛ն կառուցվեք”։ Եվ ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։
Սավուղն ասաց. «Գիշերը հետապնդենք այլազգիներին, մինչև լույսը բացվելը կողոպտենք նրանց և նրանցից ոչ մի մարդ կենդանի չթողնենք»։ Նրան ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Քահանան ասաց. «Այստեղ մոտենանք Աստծուն»։
Այն ժամանակ նա ասաց Իսրայելի բոլոր մարդկանց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը մյուս կողմը կկանգնենք»։ Ժողովուրդն ասաց Սավուղին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։