Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 30:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին և լռելյայն հավանություն տվել, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումներն ուժի մեջ են. դրանք պետք է կատարվեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրը խափանի դրանք, այն ժամանակ ուխտ անելու և պարտավորություն ստանձնելու մասին նրա բերանից դուրս եկած բոլոր խոսքերն անվավեր կլինեն, քանի որ ամուսինը խափանել է դրանք. և Տերը թողություն կտա նրան։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 30:12
10 Խաչաձեւ Հղումներ  

բայց անպայման կկատարենք ամեն բան, ինչ ելավ մեր բերանից. խունկ կծխենք երկնքի թագուհուն, նրան նվերներ կընծայենք, ինչպես արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագավորներն ու մեր իշխանները Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, երբ առատ էինք հացով, վայելքի մեջ էինք ու չարիք չէինք տեսնում։


Երբ մենք երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան նվերներ ընծայում, ի՞նչ է, առանց մեր ամուսինների իմացությա՞ն էինք թխվածք ու կարկանդակներ պատրաստում կամ նվերներ ընծայում նրան»։


Քահանան թող քավություն անի Իսրայելի որդիների ողջ հավաքի համար և թողություն տա նրանց, քանի որ ակամա են մեղանչել և բերել են իրենց ընծան որպես զոհ Տիրոջը՝ նրա հանդեպ գործած մեղքերի, իրենց ակամա հանցանքի համար։


Քահանան թող քավություն անի ակամա մեղանչողի՝ Տիրոջ առջև ակամա մեղք գործողի մեղքերին։


Իսկ եթե կինն իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով խոստումներ տվել,


Իսկ եթե նրա ամուսինը լսած օրը կտրականապես խափանի կնոջ շուրթերով արված ուխտերն ու խոստումը, ապա դրանք անվավեր են, կարող են չկատարվել, քանի որ զանց անողը նրա ամուսինն է, ուստի Տիրոջ առջև այդ կինն անպարտ է։


և եթե նրա հայրը լսել է նրա ուխտը կամ խոստումը և լռելյայն հավանություն տվել դրան, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումները ուժի մեջ պետք է մնան և կատարվեն։


ու եթե այդ մասին իմանա նրա ամուսինը և լռելյայն հավանություն տա այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումները պետք է մնան ուժի մեջ և կատարվեն։


Ուզում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ տղամարդը, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված։


Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպես, ինչպես հարմար ես գտնում. նստի՛ր այստեղ, մինչև նրան կտրես կրծքից։ Թող Տերը իրականացնի այն, ինչ ելավ քո բերանից»։ Կինը նստեց և կերակրեց իր որդուն մինչև նրան կրծքից կտրելը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ