Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ՍԱՂՄՈՍՆԵՐ 94 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՍԱՂՄՈՍՆԵՐ 94


1 Գոհաբանական սաղմոս Դավթի

1 Գոհաբանական սաղմոս Դավթի Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, Աղաղակենք մեր փրկիչ Աստծուն,

2 Փութանք նրա առջև խոստովանությամբ, Սաղմոսներով աղաղակենք նրան։

3 Տերը մեծ Աստված է, մեծ թագավոր ողջ երկրում։

4 Նրա ձեռքերում են երկրի բոլոր եզերքները, Նրանն են լեռների բարձունքները։

5 Նրանն է ծովը. նա արարեց այն, Եվ ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։

6 Եկե՛ք երկրպագենք նրան, խոնարհվենք Եվ արտասվենք մեր արարչի՝ Տիրոջ առջև։

7 Նա ինքն է մեր Աստվածը, Մենք՝ նրա ձեռքի ժողովուրդը Եվ նրա արոտի հոտը։ Այսօր, երբ նրա ձայնը լսեք,

8 Ձեր սրտերը մի՛ խստացրեք դառնությամբ, Ինչպես փորձության օրն անապատում,

9 Ուր ձեր հայրերը փորձեցին ինձ, Քննեցին ինձ և տեսան իմ գործերը։

10 Քառասուն տարի ջանացի այդ ազգի համար և ասացի. «Միշտ մոլորված են սրտով Ու ճանապարհներս չճանաչեցին»։

11 Ուստի երդվեցի բարկությանս մեջ, Որ իմ հանգստի մեջ նրանք չեն մտնի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia