1 Սաղմոս Երեմիայի 1 Սաղմոս Երեմիայի Այնտեղ՝ բաբելացիների գետերի մոտ, Նստում էինք ու լաց լինում Սիոնը հիշելիս։ 2 Նրանց ուռիներից էինք կախել մեր քնարները։ Այնտեղ մեզ գերողներն օրհնության խոսքեր էին ուզում, 3 Մեզ գերեվարողները ստիպում էին մեզ և ասում. «Մեզ երգե՛ր ասեք օրհնությունից Սիոնի»։ 4 Բայց ինչպե՞ս երգենք օտար երկրում Օրհնությունները Տիրոջ։ 5 Եթե մոռանամ ես քեզ, Երուսաղե՛մ, Թող իմ աջը մոռանա ինձ, Թե չհիշեմ քեզ, 6 Թող լեզուս կցվի քիմքիս, Եթե քո նվագը նախ չնվագեմ, ո՜վ Երուսաղեմ, Սկի՛զբն իմ ուրախության։ 7 Տե՛ր, հիշի՛ր Եդովմի որդիներին, Որ Երուսաղեմի անկմանը ասում էին. «Քանդե՛ք, քանդե՛ք, Հիմնահատակ քանդե՛ք»։ 8 Ո՜վ թշվառական՝ դո՛ւստր բաբելացիների, Երանի՜ նրան, որ կհատուցի քեզ, Ինչպես դու հատուցեցիր մեզ։ 9 Երանի՜ նրան, որ կառնի քո մանուկներին Եվ քարին կհարվածի։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia