Նրանք մինչև այսօր պահպանում են Թագավորի դուռը արևելյան կողմից. սրանք Ղևիի որդիների գնդերի դռնապաններն էին։
ԵԶԵԿԻԵԼ 44:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինձ հետ դարձրեց սրբարանի արտաքին դռան ճանապարհով, որ նայում էր դեպի արևելք։ Այն փակված էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինձ հետ բերեց սրբարանի արտաքին դարպասի ճանապարհով, որ նայում է դեպի արևելք, և այն փակված էր։ |
Նրանք մինչև այսօր պահպանում են Թագավորի դուռը արևելյան կողմից. սրանք Ղևիի որդիների գնդերի դռնապաններն էին։
Հովսափատը Երուսաղեմում՝ Տիրոջ տանը, դրա նոր գավթի դիմաց կանգնեց Հուդայի ժողովականների մեջ
Նա այստեղ՝ Տիրոջ տան երկու գավիթներում, զոհասեղաններ շինեց երկնքի բոլոր զորությունների համար։
Նա ինձ արտաքին գավիթը տարավ։ Ահա տեսա սենյակներ և սյուներ՝ գավթի չորս կողմը, որոնք շինված էին սենյակների շուրջը։ Շրջանակաձև սյուների միջև երեսուն սենյակներ կային։
Մտավ այն դռնից, որ արևելք էր նայում և ուներ յոթ աստիճաններ։ Չափեց դռան վեցական կամարների խցերը.
և ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ։ Սրանք էլ այն սուրբ տեղից չպետք է դուրս գան արտաքին գավիթը, որպեսզի ամեն անգամ, երբ Տիրոջը մերձենան, սուրբ մնան, ժողովրդին մոտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետև սուրբ են դրանք, այլ ժողովրդին մոտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»։
Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ներքին գավթի դուռը, որ արևելք է նայում, վեց աշխատանքային օրերին փակ կլինի, իսկ շաբաթ օրը կբացվի։ Ամսագլխի օրն էլ կբացվի։
Ապա իշխանը Տիրոջը կմատուցի խոստովանության ու կամավոր փրկության ողջակեզները, իր համար բաց կանի արևելք նայող դուռը և կմատուցի փրկության համար իր ողջակեզները նույն ձևով, ինչպես կատարում էր շաբաթ օրերին։ Ապա դուրս կգա և իր ելնելուց հետո կփակի դռները։