Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքի ճանապարհով. բանակի ձայնը գալիս էր բազմության ձայնի արձագանքի պես։ Գետինը չորս կողմից լուսավորվեց փառքի լույսով։
Նա ինձ տարավ մի դռնով, որ դեպի հյուսիս՝ տաճարի դիմաց էր նայում։ Տեսնում էի. ահա Տիրոջ տունը լի էր Տիրոջ փառքով։ Երեսս ի վայր ընկա ու խոնարհություն արեցի։