ԵԶԵԿԻԵԼ 43:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գոնե հիմա իրենց պոռնկությունը, իրենց իշխանների սպանությունն ինձնից հեռու պահեն։ Եվ ես հավիտյան բնակություն կհաստատեմ նրանց մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիմա թող ինձանից հեռացնեն իրենց պոռնկությունը և իրենց թագավորների դիակները, և ես հավիտյան կբնակվեմ նրանց մեջ։ |
որպեսզի այլևս չպղծվեն իրենց կուռքերով, իրենց գարշելի արարքներով, իրենց ամեն տեսակ ամբարշտություններով։ Նրանց փրկելու եմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին, և մաքրելու եմ նրանց, և նրանք ինձ համար ժողովուրդ են լինելու, ես էլ իրենց համար՝ Աստված,
նա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսա՞ր իմ գահավորակի տեղը, իմ ոտնահետքերի տեղը. դրանցով է հավիտյան ապրելու անունս Իսրայելի մեջ։ Իսրայելի զավակներն այլևս չեն պղծելու իմ սուրբ անունը, ո՛չ իրենք, ո՛չ նրանց առաջնորդներն իրենց պոռնկությամբ, ո՛չ էլ նրանց միջի իշխանները՝ իրենց սպանություններով,
Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները նորից կմիանան, իրենց համար մի իշխան կընտրեն և կսերեն այն երկրից, որովհետև մեծ է Հեզրայելի օրը։
կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։