Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։
ԵԶԵԿԻԵԼ 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և իր նայվածքով նրանց վրա աչք դրեց, նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը, սուրհանդակներ ուղարկեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ իր աչքերով տեսնելով՝ դրանց սիրահարվեց և պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը։ |
Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։
Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։
Հովակիմի օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ելավ կռվի։ Հովակիմը երեք տարի նրան հպատակ եղավ, բայց հետո ապստամբեց նրա դեմ։
Որդյա՛կ, թող քեզ չհաղթի ցանկությունը գեղեցկության, քո աչքերը թող չկապվեն նրանով, և մի՛ հրապուրվիր նրա թարթիչներով,
և հաճախակի դարձրիր քո պոռնկությունը նրանց հետ։ Հեռավորներից շատերին քե՛զ կապեցիր և պատգամաբերներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։ Նկուն դարձար ու գերեզման իջար,
Քո պերճաշուք զարդեղենը՝ իմ ոսկուց ու արծաթից, որ քեզ էի տվել, վերցրիր, քեզ համար տղամարդու պատկերներ պատրաստեցիր և դրանց հետ պոռնկացար։
մեջքներին տեսակ-տեսակ գոտիներ, գլուխներին՝ ներկված խույրեր (խայտաբղետ գույներ էին ցոլանում բոլորից էլ, Բաբելոնի որդիների նմանությամբ՝ իրենց հայրենի երկրում՝ քաղդեացիների երկրում),
Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։
Պոռնիկի աչքեր ունեն՝ մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ։