ԵԶԵԿԻԵԼ 19:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասա՛. “Ի՞նչ եղավ քո մայրն առյուծների մեջ, ո՜վ կորյուն. առյուծների մեջ բազմացրեց իր կորյուններին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ “Ի՞նչ է քո մայրը. մի մատակ առյուծ. պառկում է առույգ առյուծների մեջ ու իր կորյուններին մեծացնում։ |
Տե՛ր Զորությունների, Աստվա՛ծ Իսրայելի։ Նայի՛ր և պատժի՛ր բոլոր հեթանոսներին Եվ մի՛ ողորմիր անօրենություն գործողներին։ Հանգիստ
Նրանք հարձակվելու են առյուծների պես, վրա են հասնելու առյուծի կորյունների պես. աղաղակելու են, հարձակվելու են և գազանաբար կոտորելու, և ոչ ոք չի լինելու, որ փրկի նրանց։
Նրա կորյունների մեջ մի կորյուն հասակ առավ, առյուծ դարձավ, հափշտակություն անել սովորեց և մարդակեր եղավ։
«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։
Հովիվների ողբալու ձայնն է, որովհետև նսեմացավ նրանց մեծությունը։ Առյուծների մռնչալու ձայնն է, որովհետև ցածրացավ Հորդանանի բարձրությունը։