ԵԶԵԿԻԵԼ 16:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քեզ ջրով լվացի, քեզ քո արյունից մաքրեցի և քեզ յուղով օծեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես քեզ ջրով լվացի և քո արյունը մաքրեցի քո վրայից ու յուղով օծեցի քեզ։ |
Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։
քանզի Տերը Սիոնի և Երուսաղեմի տղաների ու աղջիկների աղտեղությունը պիտի լվանա, դատաստանի հոգով և այրման հոգով արյունը նրանց միջից պիտի սրբի։
Քեզ պես-պես հագցրի. երկնագույն զգեստ հագցրի քեզ, մեջքիդ բեհեզ գոտի կապեցի, քեզ վրա ընտիր մետաքս գցեցի։
Քո ծննդի ժամանակ՝ այն օրը, երբ ծնվեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց, ստինքներդ չկապեցին, ջրով չլվացվեցիր՝ սրբագործվելու համար, աղով չաղվեցիր, ոչ էլ խանձարուրի մեջ փաթաթվեցիր։
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։
Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին։ Բայց մեղքերից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։
Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, բնակվում է ձեր մեջ, և կարիք չկա, որ մեկը ուսուցանի ձեզ։ Այլ եղե՛ք այնպես, ինչպես որ նրա օծումն է ուսուցանում ձեզ ամեն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ։ Եվ ինչպես ուսուցանեց ձեզ, մնացե՛ք նրա մեջ։
Հետևաբար, սրանք երեքն են վկայում՝ Հոգին, ջուրը և արյունը. և երեքը վկայության մեջ մե՛կ են։
Դու լվացվի՛ր, օծանելի՛ք ցանվիր, հագուստներդ հագի՛ր և դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ հայտնվիր, մինչև որ նա ուտելն ու խմելը վերջացնի։