8 Հետևաբար, սրանք երեքն են վկայում՝ Հոգին, ջուրը և արյունը. և երեքը վկայության մեջ մե՛կ են։
8 Հոգին, ջուրը և արյունը. և այս երեքը մեկ են։
Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ, բայց վկայություններն իրար չէին համապատասխանում։
Երբ գա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից, Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից, նա կվկայի իմ մասին.
Սակայն զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր ելավ։
Եվ այդ բանում մարգարեների խոսքերը համընկնում են իրար, ինչպես որ գրված է.
Այս նույն Հոգին վկայում է մեր հոգուն, որ Աստծու որդիներ ենք։
Ինքն է, որ նաև կնքեց մեզ և Հոգու առհավատչյան դրեց մեր սրտերի մեջ։
Դրա համար էլ Հիսուսը, որպեսզի իր արյամբ մաքրի ժողովրդին, չարչարվեց դռնից դուրս։
Որովհետև մեկ անգամ մկրտվածների համար,- որ ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն,
Ըստ նույն օրինակի՝ այժմ փրկում է մկրտությունը (ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։
Եթե ընդունում ենք մարդկանց վկայությունը, Աստծու վկայությունը, անշուշտ, ավելի մեծ է։ Այս է Աստծու վկայությունը. այն, որ նա վկայեց իր Որդու համար։