Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Երբ դուրս էին հանում Տիրոջ տուն բերված արծաթը, Քեղկիա քահանան գտավ Մովսեսի ձեռքով գրված Տիրոջ օրենքի գիրքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Երբ հանում էին Տիրոջ տուն բերված փողը, Քեղկիա քահանան գտավ Մովսեսի ձեռքով տրված Տիրոջ օրենքի գիրքը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:14
19 Խաչաձեւ Հղումներ  

կանչեցին Եզեկիային։ Նրանց մոտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմը՝ թագավորական տան վերակացուն, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի Հովաքը, որ հիշատակելի դեպքերն արձանագրողն էր։


Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատուն դարձավ ու հզորացավ, նա և նրա հետ նաև բոլոր իսրայելացիներն անտեսեցին Տիրոջ պատվիրանները։


Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին կարգադրեց, որ տան քահանաների ու ղևտացիների բաժինը, որպեսզի կարողանան կատարել Տիրոջ տան սպասավորությունը։


Քեղկիան Սափան քարտուղարին ասաց. «Օրենքի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան գիրքը տվեց Սափանին։


Սրանք եկան մեծ քահանա Քեղկիայի մոտ, և նա տվեց Տիրոջ տուն բերված արծաթ դրամը, որը ղևտացի դռանապանները հավաքել էին Մանասեի, Եփրեմի երկրներից, իշխաններից և Իսրայելի մնացած բոլոր վայրերից, Հուդայի, Բենիամինի երկրների և Երուսաղեմի բնակիչներից։


Հովսիայի գործերն ու նրա հավատարմությունը Տիրոջ օրենքում գրվածի համաձայն էին։


Եզրասն իր սրտում որոշել էր ուսումնասիրել Տիրոջ օրենքը, կյանքի կոչել այն՝ Իսրայելին ուսուցանելով պատվիրաններն ու օրենքները։


Այլ նրա կամքը Տիրոջ օրենքների համաձայն է, Եվ նրա օրենքների մասին է խորհում գիշեր ու ցերեկ։


քանզի ժողովուրդն անհավատ է, որդիները՝ սուտ, որոնք չկամեցան հետևել Աստծու օրենքին։


Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը մղեղի նման է դառնալու, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։


Ինչո՞ւ եք ասում. “Մենք իմաստուն ենք, և Աստծու օրենքները մեր մեջ են”. ահա դրա համար սուտ դուրս եկավ դպիրների կարգը,


և սովորեցնեք Իսրայելի որդիներին ողջ օրենքը, որ նրանց տվել է Տերը Մովսեսի ձեռքով»։


Սրանք են այն պատգամները, հրամաններն ու օրենքները, որը Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։


Ահարոնն ու նրա որդիներն արեցին այն ամենը, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Եվ երբ ամեն ինչ կատարեցին Տիրոջ օրենքի համաձայն, վերադարձան Գալիլեա, իրենց քաղաքը՝ Նազարեթ։


Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ