ՍԱՂՄՈՍՆԵՐ 77:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիշում եմ գիշերվա մեջ իմ երգելը, խոսում եմ իմ սրտի հետ, և հոգիս քննություն է անում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որ հաջորդ սերունդն էլ ճանաչի։ Որդիները, որ ծնվելու են, պիտի ելնեն Եվ պատմեն այդ իրենց զավակներին, |
Ես հիշում եմ առաջվա օրերը, մտածում եմ քո բոլոր գործերի մասին, խորհում եմ քո ձեռքերի գործերի մասին։
Երբ բարկանաք, մի՛ մեղանչեք. խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք։ (Սելա)։
Ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը, և գիշերն օրհնություն կլինի ինձ հետ. աղոթքս հղում եմ կյանքի Աստծուն։
Սրտումս ասացի. «Ահա ես մեծացել եմ և առավել իմաստություն եմ ստացել, քան Երուսաղեմում ինձնից առաջ բոլոր եղածները, և իմ սիրտը շատ իմաստություն և գիտություն է տեսել»։
«Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր նրա դեմ, որովհետև նրանց չարությունը իմ առաջ բարձրացավ»։
Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։
Հիշի՛ր հին օրերը, Մտաբերի՛ր անցած դարերի տարիները. Հարցրո՛ւ քո հորը, նա կպատմի քեզ, Հարցրո՛ւ քո ծերերին, նրանք կասեն քեզ։