ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող իմ բերանը պատմի քո արդարությունը, ամեն օրը՝ քո փրկությունը, որովհետև ես չգիտեմ նրանց հաշիվը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կապրի, և արաբների ոսկին նրան կմատուցվի։ Նրա առջև աղոթքի կկանգնեն ամեն ժամ Եվ ամեն օր կօրհնեն նրան։ |
Դրա համար էլ թող իմ փառքը սաղմոս ասի քեզ և լուռ չմնա, ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ։
Որովհետև անթիվ չարիքներ են պատել ինձ, իմ անօրենությունները հասան ինձ վրա, և ես չեմ կարող տեսնել. դրանք իմ գլխի մազերից ավելի շատ են, և իմ սիրտը լքեց ինձ։
Շատ են քո հրաշքները, որոնք դու ես արել, ո՜վ Տեր իմ Աստված, և քո խորհուրդները, որ մեզ համար են. ոչ ոք հավասար չէ քեզ. կպատմեի և կխոսեի նրանց մասին, բայց դրանք շատ են թիվ ու համարից։
Հաճելի չհամարեցիր զոհն ու ընծան, մինչդեռ բացեցիր իմ ականջները, ողջակեզ ու մեղքի համար զոհ չպահանջեցիր։
Եվ իմ լեզուն ամեն օր պիտի խոսի քո արդարությունից, որովհետև ամաչեցին և ամոթահար եղան ինձ չար կամեցողները։
Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն. իմ հույսը դնում եմ Տեր Աստծու վրա, որ քո բոլոր գործերը պատմեմ։
Աղեղնավորների ձայնից ավելի բարձր Այնտեղ՝ ջրի գուռերի մոտ, Գովաբանում են Տիրոջ հաղթանակները, Նրա գյուղացիների ավելի բարձր հաղթանակները՝ Իսրայելի մեջ, Երբ Տիրոջ ժողովուրդը դեպի դռներն իջավ։