Նրանք քաղաքից դուրս էին եկել, բայց դեռ չէին հեռացել, երբ Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, վազի՛ր այդ մարդկանց ետևից, հասի՛ր նրանց և ասա՛. “Ինչո՞ւ չարությամբ հատուցեցիք բարության փոխարեն։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե չար եմ հատուցել ինձ հետ խաղաղ եղածին, եթե կողոպտել եմ զուր տեղն ինձ նեղացնողին, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՛ր, Աստվա՛ծ իմ, եթե արել եմ այս բանը. Եթե իմ ձեռքերով անօրենություններ եմ գործել, |
Նրանք քաղաքից դուրս էին եկել, բայց դեռ չէին հեռացել, երբ Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, վազի՛ր այդ մարդկանց ետևից, հասի՛ր նրանց և ասա՛. “Ինչո՞ւ չարությամբ հատուցեցիք բարության փոխարեն։
Տերը քեզ վրա է դարձրել Սավուղի տան ամբողջ արյունը, որի փոխարեն դու թագավոր դարձար, և Տերը թագավորությունը տվեց քո որդի Աբիսողոմի ձեռքը. և ահա դու քո չարիքի մեջ ես, քանզի դու արյունահեղ մի մարդ ես»։
Եթե իմ ոտքը ճանապարհից խոտորել է, իմ սիրտը հետևել է իմ աչքին, և իմ ձեռքերին մի արատ կպել,
Բայց Պողոսը բարձրաձայն կանչեց և ասաց. «Դու քեզ չվնասե՛ս, որովհետև մենք բոլորս այստեղ ենք»։
Դավիթը փախավ Ռամայի Նավաթից, գնաց Հովնաթանի մոտ և ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ հանցանքը, և ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ նա ուզում է սպանել ինձ»։
Եվ Աքիմելեքը պատասխանեց թագավորին և ասաց. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա Դավթի պես հավատարիմ, որ թագավորի փեսա է, հրամաններդ կատարող և պատվավոր քո տան մեջ։
Եվ իր մարդկանց ասաց. «Աստված չանի, որ Տիրոջ օծյալի՝ իմ տիրոջ դեմ անեմ այս բանը, որ իմ ձեռքը բարձրացնեմ նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։
Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ, այլևս չարիք չեմ գործի քո դեմ, որովհետև այսօր իմ հոգին պատվական թվաց քո աչքին. ահա ես հիմարություն եմ արել և խիստ սխալվել»։
Եվ ահա ինչպես քո հոգին այսօր պատվական թվաց իմ աչքին, իմ հոգին էլ թող այդպես պատվական թվա Տիրոջ առջև, և նա ինձ ազատի ամեն նեղությունից»։