ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ ժողովուրդներ, օրհնե՛ք մեր Աստծուն և լսե՛լ տվեք նրա գովության ձայնը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր Աստվածը պիտի օրհնի մեզ, Եվ երկրի բոլոր ծագերը պիտի վախենան նրանից։ |
դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհության ընծա բերելով, ասում են. “Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը”։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։
Գովաբանե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդին, Որովհետև իր ծառաների արյան վրեժն է առնում, Իր թշնամիներից վրեժ է առնում Եվ քավություն է անում իր ժողովրդի հողի համար»։
Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության բարձր ձայն, որ ասում էր. «Ալելո՛ւիա, փրկությո՜ւն, փա՜ռք ու զորությո՜ւն մեր Աստծուն,