ՍԱՂՄՈՍՆԵՐ 65:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որ իր զորությամբ հաստատում է լեռները և զորությամբ է գոտեպնդված, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ծովը ցամաք դարձրեց, Եվ ոտքով ժողովուրդն անցավ գետերի միջով։ Այնտեղ մենք ուրախ պիտի լինենք նրանով, |
Տերը թագավոր է. նա մեծափառություն է հագել. Տերը զորություն է հագել և իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։
Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։
Ո՛վ երկրի բոլոր ծայրեր, դարձե՛ք դեպի ինձ, որպեսզի փրկվեք, որովհետև ես եմ Աստվածը, և ուրիշը չկա։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, զորությո՛ւն հագիր, ո՛վ Տիրոջ բազուկ, զարթնի՛ր ինչպես նախկին օրերին, ինչպես հին սերունդների օրոք. մի՞թե դու նա չես, որ Ռահաբին ջարդուփշուր արեցիր, խոցեցիր վիշապին։
Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմից, կարմրագույն հագուստներով գալիս է Բոսրայից. նա, որ պանծալի է իր հանդերձանքով և վեհորեն քայլում է իր մեծ զորության մեջ։ «Ես եմ, որ արդարախոս եմ և փրկելու կարող»։
Լսե՛ք, լեռնե՛ր, Տիրոջ դատը, նաև դուք, երկրի հաստատո՛ւն հիմքեր, որովհետև Տերը դատ ունի իր ժողովրդի հետ և Իսրայելի հետ պիտի վիճի։
Նա կանգնեց և չափեց երկիրը, նայեց և դողացրեց ազգերին, և փշրվեցին վաղեմի լեռները, խոնարհվեցին դարավոր բլուրները. հավիտենական է նրա ընթացքը։